Ջրհեղեղներ
 Ջրհեղեղները բնության ուժերի գործողության
հետեւանքով ցամաքի զգալի մասի ժամանակավոր ջրածածկումներ են։
Վարարում,գետավարարում
Ձյան արագ հալոցքի կամ ուժեղ անձրեւի հետեւանքով գետում ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որը հաճախ ուղեկցվում է հեղեղմամբ։
Սողանք
Սողանքը երկրաբանական վտանգավոր երեւույթ է երկրակեղեւի մակերեսային հատվածներում հողազանգվածների երբեմն երկարատեւ ու աստիճանաμար, երբեմն արագ տեղաշարժով, որն արտահայտվում է սարերի, բլուրների լանջերում, գետահովիտներում, ծովերի ու լճերի ափերին։
²ÝϳË
³é³ç³ó³Í å³ï׳éÝ»ñÇóª »ñÏñ³ß³ñÅÇ ·É˳íáñ ¹ñë¨áñáõÙÁ Ù»Ï ¨ ÝáõÛÝÝ ¿ª »ñÏñ³Ï»Õ¨Ç
³ÉÇù³íáñ ß³ñÅáõÙÝ»ñÁ: Àëï å³ï׳éÝ»ñǪ Ù»Í Ù³ë³Ùµ, Áëï ¹ñë¨áñٳݪ ÙÇßï,
»ñÏñ³ß³ñÅÁ »ñÏñ³µ³Ý³Ï³Ý »ñ¨áõÛà ¿:

Քարաթափում
Բեկորների կուտակում, որն առաջանում է լեռնային ապարների հողմահարման ու քայքայման ժամանակ լեռների ստորոտներում ու լանջերի վրա։
Ձնահյուս
Ձյան ինտենսիվ հալոցքի կամ ուժեղ անձրեւների հետեւանքով (գարնանն ու աշնանը) լեռնային μարձունքների թեք լանջերից ձյան մեծ զանգվածակույտի գահավիժում, որն եnμեմն հասնում է բնակելի հարթավայրերին եւ սպառնում բնակչության կյանքին ու առողջությանը, վնաս պատճառում տնտեսության օբյեկտներին, շրջակա բնական միջավայրին։
Փոշեփոթորիկ
Փոշեփոթորիկն ուժեղ քամու հետեւանքով գետնահողից (գրունտից) փոշու կամ ավազի տեղափոխումն է։
Փոթորիկ
Անսովոր ուժի (արագությունը մինչեւ 30-50 մետր/վայրկյան) քամի։
Մրրիկ
Շատ ուժեղ (արագությունը վայրկյանում 20 մետր) եւ տեւական քամի:
Պտտահողմ, մրրկասյուն(թաթառ)
Օդի մրրկային շարժում ձագարի կամ սյան տեսքով։
Փոթորկանք
Կարճ ժամանակով քամու կտրուկ, պոռթկուն ուժեղացում՝ նրա ուղղության հանկարծակի փոփոխվելով։
Երաշտ
Երաշտը օդերեւութաբանական եւ ագրոօդերեւութաբանական վտանգավոր երեւույթ է։ Երաշտը սկսվում է տարվա տաք ժամանակ՝ ամռանը, երբ տեւական ժամանակամիջոցում անձրեւներ չեն գալիս, բույսերի աճի շրջանում տեղումների քանակը կազմում է 200 միլիմետրից պակաս։
Խորշակ
Խորշակը խիստ տաք եւ չոր, գլխավորապես հարավարեւելյան քամի է, որ փչում է տարվա տաք ժամանակ։ Ընդ որում՝ օդի ջերմաստիճանն անցնում է 50-60 աստիճանից։ Խորշակը մեծ վնաս է պատճառում բուսականությանը։
Համաճարակներ
Արտակարգ իրավիճակների, այդ թվում աղետալի բնույթի կացությունների առաջացման կարող է հանգեցնել ինֆեկցիոն (վարակիչ) հիվանդությունների տարածումը բնակչության, կենդանիների ու բույսերի շրջանում։ Կենդանիների մեջ համաճարակային հիվանդության տարածումը կոչվում է էպիզոոտիա, իսկ բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի մեջ՝ էպիֆիտոտիա։
Տեխնածին բնույթի վթարներ ու աղետներ
Աղետը ողբերգական հետեւանքներով իրադարձություն է, մարդկային զոհերով մեծ վթար։
Ճառագայթային (ռադիացիոն) աղետներ
ճառագայթային վթարներն ու աղետները կարող են տեղի ունենալ ճառագայթային վտանգավոր օբյեկտներում։
Սիներգետիկ գործընթացներ
Բնական աղետները հաճախ ունենում են սիներգետիկ բնույթ (հունարեն սիներգետիկուս՝ համաձայնեցված գործող)։ Այլ կերպ ասած, դա նշանակում է, որ մեկ բնական երեւույթն առաջացնում է այլ երեւույթների մի ամբողջ շղթա։
Աշխարհում պահպանվող ռազմական վտանգը
Բնական եւ տեխնածին սպառնալիքներից բացի, աշխարհում շարունակվում է պահպանվել ռազմական վտանգը։

Ստատիստիկա


Օնլայն ընդհանուր: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Կայքի ժամը