Սողանքներ
Սողանքները կամ այլ կերպ ասած` լոկալ երկրաշարժերը կարող են լինել մարդկանց գործունեության հետեւանք։ Առանց նախնական մասնագիտական հետազոտության` ճեղքվում են սարեր ու բլուրներ, բացվում են ճանապարհներ ու կառուցվում շենքեր։ 

Սողանքը լեռնային ապարների սահող տեղաշարժն է լանջով, ծանրության ուժի ազդեցության տակ։
Ավելի ճշգրիտ սահմանման դեպքում կարելի է ասել, որ սողանքը լեռնալանջերի, գետահովիտների եւ արհեստական թեքությունների վրա զգալի չափերի ապարազանգվածի տեղաշարժն է (սահքը), որը կատարվում է (կատարվել է) ծանրության ուժի, ջրադինամիկ ճնշման, լանջի վրա արհեստական բեռնվածքի ավելացման (կառուցապատման), սեյսմիկ կամ տեխնածին ցնցումների (օրինակ` պայթյունների) եւ այլ ուժերի ազդեցությունից։Ընդհանուր առմամբ սողանքը երկրաբանական վտանգավոր երեւույթ է երկրակեղեւի մակերեսային հատվածներում հողազանգվածների երբեմն երկարատեւ ու աստիճանաբար, երբեմն արագ տեղաշարժով, որն արտահայտվում է սարերի, բլուրների լանջերում, գետահովիտներում, ծովերի ու լճերի ափերին։ Սողանքը զարգանում է հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։  Սողանքների առաջացման պատճառներն են` ջրով հագենալու հետեւանքով հողի բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների ու մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի առկայությունը, երկրաշարժից եւ ուժեղ պայթյուններից առաջացած ցնցումները;Այսօր Հայաստանում կա ավելի քան 3 հազար տարբեր չափերի սողանքային օջախ։ Ամենաակտիվներից են Ողջաբերդը, Հաղարծինը, Կապանը, Դիլիջանը, Գոշը, Գնիշիկը, Օձունը…Սողանքներն առավելապես տարածված են Դեբետ, Հրազդան, Որոտան, Ողջի, Աղստեւ, Ազատ եւ Արփա գետերի ջրավազաններում։Սողանքներից հիմնականում տուժում են բնակելի եւ արդյունաբերական կառույցները, տրանսպորտային հաղորդակցուղիները, էներգատարները, հանքերը եւ այլն։ Միայն սողանքային երեւույթներից Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցվող տարեկան վնասը կազմում է շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Սողանքների սպառնալիքի նախանշանները
- տան դռներն ու պատուհանները դժվարությամբ են փակվում կամ սեղմված են
- տան պատերի ծեփերի վրա ի հայտ են գալիս նորանոր ճեղքեր
- հողի մակերեւույթին, մայթերին, ճանապարհներին հայտնվում են ճաքեր, որոնք աստիճանաբար լայնանում են
- լանջերի հիմքերի մոտ հողն ուռչում է
- հայտնվում են ստորգետնյա ջրերի նոր ելքեր
- ցանկապատերն ու ծառերը սկսում են "տեղաշարժվել”
- հողամասում առաջանում են փոսեր
Ինչ անել իրական վտանգի դեպքում
- անհրաժեշտ պաշտոնական միջոցառումներ կազմակերպելու համար դիմել տեղական գործադիր մարմիններին
- նախատեսել մթերքի,, հանդերձանքի, դեղորայքի վթարային պահուստներ
- չանտեսել ապաստարանների մասին տեղեկությունները եւ տարահանման վերաբերյալ գործադիր մարմինների կոնկրետ ցուցումները
- թույլ չտալ սողանքային վտանգի ուժեղացմանը նպաստող գործողություններ։ 

Ստատիստիկա


Օնլայն ընդհանուր: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Կայքի ժամը