«Շրջակա միջավայր» — ընդհանուր հասկացություն, որը կոնկրետ ընտրված տարածքում բնութագրում է բնական պայմանները և տվյալ տարածքի էկոլոգիական վիճակը: Որպես կանոն, այս տերմինի կիրառումը վերաբերում է երկիր մոլորակի մակերևույթի բնական պայմանների նկարագրմանը, նրա լոկալ և գլոբալ էկոհամակարգերի վիճակին` ներառելով անկենդան բնությունը և նրա ներգործությունը մարդու հետ: Բարենպաստ շրջակա միջավայրը միջավայր է, որի որակը ապահովում է բնական էկոհամակարգերի, բնության և բնաանտրոպոգեն օբյեկտների կայուն գործառնությունը: Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի նորմատիվները (հետագայում նաև բնապահպանական նորմատիվներ) շրջակա միջավայրի որակի և նրա վրա թույլատրելի ազդեցության սահմանված նորմատիվներ են, որոնց պահպանումը ապահովում է բնական էկոլոգիական համակարգի կայուն գործունեությունը և պահպանում է կենսաբանական բազմազանությունը: Այսպիսով, բարենպաստ շրջակա միջավայր ունենալու իրավունքը ապահովվում է բնապահպանական նորմատիվների համակարգով, իսկ այդ իրավունքի պահպանման չափանիշը շրջակա միջավայրի որակի և նրա վրա ազդեցությունների համապատասխանությունն է բնապահպանական նորմատիվներին:
«Գլոբալ Տաքացում» - Գլոբալ տաքացումը վերաբերվում է երկրագնդի մակերևույթին մոտիկ և օվկիանոսային ջրի միջին ջերմաստիճանի բարձրացմանը վերջին մի քանի տասնամյակի ընթացքում և այս տենդենցի կանխատեսված շարունակմանը մոտ ապագայում։ Այս տաքացման պատճառներից մեկն է համարվում ջերմոցային գազերի առաքումը մթոնոլորտի մեջ մարդկության կողմից ստեղծված արդյունաբերության գործածման հետևանքով։


Ստատիստիկա


Օնլայն ընդհանուր: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Կայքի ժամը