ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԸ
1. ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Շրջակա միջավայրի պահպանման էկոնոմիկական մեխանիզմը որոշվում է: Շրջակա միջավայրի պահպանման մասին□ ֆեդերատիվ օրենքով և նախատեսում է.բնապահպանական միջոցառումների նախագծում և ֆինանսավորում,բնական ռեսուրսների օգտագործման, աղտոտող իրերի արտանետման շրակա միջավայր և թափոնների տեղաբաշխման սահմանների որոշում,բնական ռեսուրսների դիմաց վճարման նորմաների և չափերի, աղտոտող նյութերի արտանետման շրջակա միջավայր, թափոնների տեղաբաշխման և այլ տեսակի վնասակար ազդեցությունների սահմանումը,
ձեռնարկություններին, հիմնադրամներին, կազմակերպություններին, ինչպես նաև հարկային, կրեդիտային և այլ արտոնությունների քաղաքացիներին նրանց կողմից ներդրված սակավաթափոն և ռեսուրսախնա տեխնոլոգիաների և էներգիայի ոչ ավանդական տեսակների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության իրագործման այլ արդյունավետ միջոցների տրամադրում,նշված կարգով շրջակա բնական միջավայրին և մարդու առողջությանը հասցված վնասի փոխհատուցում,էկոլոգիական ապահովագրման, էկոլոգիական հավաստագրման և էկոլոգիական աուդիտի իրականացում:
Բնաօգտագործում կամ էկոլոգիական մենեջմենթ ասելով` հասկանում ենք շրջակա միջավայրի պահպանումը նրա ողջ մերձակայքում: Կառավարման համակարգը կազմով այս մասը ընդգրկում է գործունեության բոլոր այն ակտերը, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի վրա ազդեցությանը և գործունեության էկոլոգիական ցուցանիշների ապահովմանը: Բնաօգտագործման կառավարման համակարգը ներառում է հետևյալ բաղադրամասերը.
շրջակա միջավայրի վրա վերահսկողություն,օրենսդրական բազա,բնապահպանական գործութնեության պլանավորումը,կառավարող գործոններ,
էկոնոմիկական գործիքներ:Աշխատահատուցված ազգային բնապահպանական գործունեության ընթացքում այս համակարգը դրված է շրջակա միջավայրի կառավարման հիմքում և առաջարկ­վում է պետական և միջազգային մակարդակներով օգտագործելու համար: Շրջակա միջավայրի պահպանության կառավարման համակարգը, որն օգտագործվում է զարգացած երկրներում, էկոլոգիական նշանակալից հաջողություն­ների է հասել և առաջարկվում է զարգացող երկրներում օգտագործելու համար, պատկերված է: Էկոլոգիական կառավարման առաջնային խնդիրը շրջակա միջավայրի աղտոտմամբ պայմանավորված պրոբլեմների բացահայտումն է: Դրա համար գոյություն ունի շրջակա միջավայրի վրա վերահսկողություն և ռիսկի գնահատական, որին ենթարկվում է մարդու առողջությունը նրա աղտոտման արդյունքում, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհը ու նյութական հարստությունները: Բացի դրանից` ձևավորվում է բնաօգտագործման պայմանները և նրանց խախտման դեպքում պատասխանատվությունը կարգավորող օրենսդրական բազան: Գործող օրենքով որոշված տարածքում օրենսդրական բազայի հիման վրա ստեղծվում են շրջակա միջավայրի բարելավման մասին երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր ու բնապահպանական միջոցառումներ: Ժամանկակից տեխնոլոգիաների վրա հիմնված բնապահպանական միջոցառումների նախագծումը բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը ապահովող և շրջակա միջավայրի աղտոտող իրերի թափանցումը կրճատող երկարաժամկետ ներդրման քաղաքականության մասն է և ծառայում է օբյեկտների դասակարգմանը ըստ առաջնության: 
Այս ծրագրերի կատարման իրականությունը երաշխավորվում է էկոնոմիկական գործիքների և մեխանիզմների աշխատանքով: Էկոնոմիկական ծրագրերի իրականացման ապահովմանը նպաստող էկոնոմիկական գործիքը ներառում է էկոլոգիական վճարումներ, տուգանքներ շրջակա միջավայրի աղտոտման համար և հարկային արտոնություններ, ինչպես նաև բնաօգտագործման ձեռնարկություններին արտոնագրերի տրամադրում: Շրջակա միջավայրի կառավարման էկոնոմիկական մեխանիզմները հաշվի են առնում բնապահպանական միջոցառումների ֆինանսա­վորումն, բնաօգտագործողների աուդիտը, էկոլոգիական հավաստագրումը և ապա­հո­վագ­րումը: Էլոլոգիական մենեջմենթի համակարգի աշխատանքի վրա նշանա­կալից ձևով ազդում են հետևյալ ֆակտորները. պետության վարած ներքին և արտա­քին քաղաքականությունը շրջակա միջավայրի պահպանության շրջանում, պլանա­վորված ժամանակահատվածի համար տեխնոլոգիական հնարավորություն­ները, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության մակարդակը, էկոլոգիական ծրագրերը իրականացնողների և բնակչության իրազեկումը:


2. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ

Շրջակա միջավայրի վիճակի վրա վերահսկողության բաղադրամասերն են հանդիսանում մոնիտորինգը և շրջակա միջավայրի աղտոտման ռիսկի գնահատումը: Ռիսկի գնահատման մեջ մտում է նաև բնակչության առողջությանը և բարորությանը հասցվող վնասի ռիսկի գնահատումը: Տվյալ ֆունկցիաները իրականացնում են համապտասխան վերահսկող օրգանները` ինչպես պետական, այնպես էլ հասարակ­ական: Շրջակա միջավայրի վրա վերասհկողությունը իրականացվում է միջպետական և ազգային մակարդակով:
Շրջակա միջավայրի մոնիտորինգը: Էկոլոգիական մոնիտորինգը գիտականորեն հիմնավորված հետազոտությունների, գնահատականների, տեսությունների և նրանց հիման վրա ստեղծվող կառավարման որոշումների համակարգ է, որն անհրաժեշտ է շրջակա միջավայրի վիճակի կառավարման և էկոլոգիական անվտանգության ապահովման համար: Իր մեջ ներառում է շրջակա միջավայրի մոնիտորինգը, անտրոպոգեն ազդեցության աղբյուրների մոնիտորինգը, կենսաբանական մոնի­տորինգը և լուծում է հետևյալ խնդիրները. 
հետազոտությունների տվյալների հավաքման և մշակման միասնական համակարգի ստեղծումը,
կառավարման մարմինների ապահովումը տեղեկատվությամբ և շրջակա միջավայրի վիճակի տվյալների ու բնության օրգանների պրոբլեմների մասին ինֆորմացիների համակարգի կառավարումը,
շրջակա բնական միջավայրի օբյեկտների վիճակի գնահատումը և նախա­գուշակումը,
շրջակա բնական միջավայրի աղտոտման ռիսկի գնահատումը և նորմա­տիվների մշակումը:
Մոնիտորինգի կարևոր էլեմենտը հանդիսանում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, որն իրենից ներկայացնում է նախապատրաստական և հասարակության սոցիալ-էկոնոմիկական զարգացման մասին որոշումների ընդունմանը առընթեր հայրենական օրենսդրական էկոլոգիական պահանջների հաշվառման գործընթաց: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը կազմակերպվում և իրականացվում է այն նպատակով, որ բացահայտվեն և ընդունվեն անհրաժեշտ և իրական միջոցառումներ, որպեսզի իրազեկեն հասարակությանը էկոլոգիական, նրանց հետ կապված սոցիալական և տնտեսական կամ այլ գործունեության իրականացման անբարենպաստ հնարավոր հետևանքների մասին: Նոր օբյեկտների ծրագրավորումը հիմնավորող փաստաթղթերի պատրաստ­մանը առընթեր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը պետք է անպայման կատարվի հաստատված ցուցակի համաձայն: Այն օբյեկտներրի և գործունեության ձևերի համար որոնք չեն մտել պարտադիրների ցուցակի մեջ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անցկացման նպատակա­հարմար­ությունը որոշվում է ՌԴ իշխանության օրգանների սուբյեկտների կատարողականությամբ: 
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքը հանդիսանում է պատվիրատուի եզրակացությունը այն մասին, թե շրջակա միջավայրի վրա նրանց ծրագրած գործունեությունը ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ: Ծրագրային կամ հիմնավորող փաստաթղթերում պարունակվող այլ որոշումներ պետք է մշակված լինեն այն հաշվետվությամբ, թե ինչ տարաբնույթ ազդեցություն կարող է տեղի ունենալ իրենց իրականացման հետևանքով:
Վերահսկող օրգաններ: Միջազգային էկոլոգիական մոնիտորինգի գործող ինստիտուտ է համարվում շրջակա միջավայրի Եվրոպական կազմակերպությունը, որը կատարում է շրջակա միջավայրի միջազգային մոնիտորինգի ֆունկցիաները:
Շրջակա միջավայրի Եվրոպական կազմակերպության խնդիրների մեջ են մտնում.
այն տվյալների հավաքում և հաջորդականության կատարելագործում, որոնք անհրաժեշտ են շրջակա միջավայրի մոնիտորինգի համար,տվյալների մեկնաբանման և գնահատման համար մասնագիտական գիտելիքների կիրառում, որպեսզի քաղաքագետներին, կազմակերպություններին, որոնք իրականացնում են սոցիալ-էկոնոմիկական ծրագրեր, և հասարակությանը ինֆորմացիա ներկայացնեն շրջակա միջավայրի այժմյա և հետագա վիճակի մասին:
Շրջակա միջավայրի Եվրոպական մոնիտորինգի հավաքած ինֆորմացիան նախատեսված է ստրատեգիական քաղաքականության երկու հավասարապես կարևոր ճյուղերի օգնության համար: Այդ ճյուղերն են` շրջակա միջավայրի նկատմամբ քաղաքականության մշակում և սեկտորային քաղաքականության զարգացում: Շրջակա միջավայրի Եվրոպական կազմակերպության աշխատանքը զբաղեցնում է Եվրոպայի ողջ տարածքը:
ԱՊՀ-ի երկրների տարածքում այն ֆունկցիաները, որոնք, ընդհանուր առմամբ, կարելի է անվանել էկոլոգիական մոնիտորինգ, կատարում են մի շարք կազմակերպություններ: Եվ դրանցից միայն մեկի` □Ռուսգիդրոմետի□ համար է մոնիտորինգը հանդիսանում որպես գլխավոր պարտականություն: Ինչ վերաբերում է մյուս կազմակերպություններին` տեղային և տարածքային էկոլոգիական տեսչություններին, որոնք ենթարկվում են շրջակա միջավայրի նախարարությանը, սանիտարա-համաճարակային կայաններին, որոնք գտնվում են առողջապահության նախարարության տակ, ապա նրանց համար մոնիտորինգը հանդիսանում է հավելյալ ֆունկցիա` երկրորդական, որը նրանք կատարում են ռեսուրսնորի ռացիոնալ օգտագործման վերահսկման կամ իրենց այլ նորմատիվ ֆունկցիաների իրականացման պրոցեսում: Ընդհանուր առմամբ այս կազմակերպությունները օգտագործում են սեփական էկոլոգիական ինֆորմացիան, որը նրանք հաղորդում են ավելի բարձր գերատեսչությունների:
Գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ շրջակա միջավայրի մասին տեղեկությունները համախմբվեն, որոնք ստացվում են տարբեր աղբյուրներից, քանի որ հաճախ անհամապատասխանություն է առաջանում տվյալների որակների միջև, որոնք ստացվում են առանձին ճյուղերից:Շրջակա միջավայրի մասին տվյալների ստանդարտավորման խնդրի լուծման համար Ռուսաստանի կառավարությունը առաջարկել է ստեղծել էկոլոգիական մոնիտորինգի միասնական պետական համակարգ:
ԱՊՀ -ի տարածքում շրջակա միջավայրի պետական մոնիտորինգի հաջորդ` ոչ քիչ կարևոր, խնդիրը կայանում է նրանում, որ շրջակա միջավայրում վնասակար իրերի պարունակությունը վերահսկվում է բարոյապես և ֆիզիկապես հնացած սարքավորումներով, իսկ վերահսկողության օրգանների համալրումը նոր` համաշխարհային կլասի սարքավորումներով հապաղում է, քանի որ բացակայում են նրանց ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցները:
Բավականաչափ զարգացած չէ Արևելյան Եվրոպայի տարածքում շրջակա միջավայրի հաշվողական մոնիտորինգի համակարգը, որը հնարավորություն է տալիս որոշել շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը ցանկացած կետում և նախագուշակել իրավիճակը արտադրության և եղանակային պայմանների փոփոխության դեպքում: Բնապահպանության պետական ծառայություններից բացի, էկոլոգիական պրոբլեմների բացահայտմամբ զբաղվում են գիտնականներ և հասարակական կազմակերպություններ, հատկապես վերջինները (պրոֆմի­ություն­ները, կանաչների միությունը և այլն), որոնք պայքարում են շրջակա միջավայրի մաքրության համար:Էկոլոգիայի վիճակի, աղտոտվածության ծավալների և պարունակության մասին տվյալներին հասարակական կազմակերպությունների մուտք գործելու թույլտվ­ությունը հաստատված է օրենսդրորեն:
Ռիսկի գնահատումը: Բնապահպանական բաժանմունքի կարևոր բաղադևիչն է համարվում ռիսկի գնահատումը` շրջակա միջավայրի աղտոտվածությունից բնակչության առողջության համար: Դրա համար օգտագործվում է բնակության վայրերում վնասակար իրերի կոնցենտրացիաների մասին փաստացի տվյալների բազան և ուսումնասիրվում են նրանց ազդեցությունը առանձին մարդկանց կամ ամբողջ բնակչության վրա ընդհանրապես: Կատարված ռիսկի գնահատման հիման վրա գալիս են վարչություն և ձեռնարկում են մի շարք միջոցներ, որպեսզի փոքրացնեն կամ ամբողջությամբ բացառեն ամբողջության ու նյութական արժեքների պահպանմանն:Ռիսկի կառավարումը սկսվում է շրջակա միջավայրի որակի ստանդարտների որոշմամբ, օդում, ջրում, բնության օղակներում, վնասակար նյութերի կոնցեն­տրացիա­­ների նորմավորմամբ:Վերջին տասնամյակներում ռիսկի գնահատմաբ մեթոդոլագիան արագ զարգանում էր և ներկա ժամանակահատվածում այն դեռևս օգտագործվում է որպես գործունեության մասին որոշում կայացնող գործիք: Քանի որ ռիսկի գնահատման բազմաթիվ մեթոդներ լայնորեն կիրառվում են անձանց կողմից, որոնք ընդունում են որոշումներ, իսկ նրանց եզրակացությունները և որոշումները հաճախ դառնում են այն բանի հիմքը, ինչը հաղորդվում է բնակչության լայն զանգվածներին և հասարակութ­յանը: Կարևոր է ապահովել ներկա ժամանակահատվածներում ռիսկի գնահատման ոչ լիարժեք գործունեության խոստովանումը և հասկացումը: Հակառակ դեպքում նրա օգտագործումը կարող է հանգեցնել չհիմնավորված և ոչ տեղին վստահելի վերաբերմունքի վտանգավոր և վնասակար տիպի գործունեությունների և միջոցա­ռում­­ների նկատմամբ: Վերջին մի քանի տասնամայակների ընթացքում ռիսկի գնահատման պրակտիկան ուղեկցվում էր էկոլոգիական հարաբերություններում ոչ կառուցողական մոտեցումներով և մեթոդներով, և նույնիսկ ինչ-որ չափով օրիկանացրել է դրանց: Դա բերում էր այնպիսի ոչ ցանկալի հետևանքների, ինչպիսիք են շրջակա միջավայրում տոքսիկական և բիոկուտակիչ քիմիական նյութերի մուտք գործում և կուտակում:Դրա համար զարմանալի չէ, որ հասարակությունը ռիսկի գնահատման պրոցեսին վերաբերվում է որոշակի կասկածամտությամբ: 
Ռիսկի և վտանգավորության գնահատման ժամանակ կարևոր պրոբլեմներից մեկը համարվում է վերաբերմունքը գիտական անորոշության նկատմամբ: Անորոշ­ությունը կարող է գոյություն ունենալ ինչպես նրանում, ինչը վերաբերվում է այս կամ այն իրադրության կամ պրոցեսի հավականությանը, այնպես էլ հետևանքների մասշտաբներին և բնույթին, եթե այդպիսի իրադարձությունը կամ պրոցեսը իրականում ունի տեղ: Այս անորոշությունները բացատրվում են կամ էլ մեղմացվում են մի շարք գործոններով.

- տվյալների անբավարարություն կամ բացակայություն (օրինակ նոր քիմիական նյութերի մեծ ծավալը, որը մտնում է շուկա, նրանց թեսթավորումը դարձնում է համատարած պատրանք, իրականությունից բավականաչափ հեռու),
- տվյալների սխալ աղբյուրները (հաճախ հիմնական ին‎ֆորմացիան ռիսկի և վտանգների ֆակտորների մասին, որը կապված է այս կամ այն մեթոդիկայի կամ տեխնոլոգիայի հետ, մուտք է գործում նրանցից, ովքեր հետաքրքրված են նրանց օգտագործման և տարածման մեջ),
- մարդկանց և բնակության վայրի միջև փոխհարաբերությունների դժվար­ությունը (չափից ավելի շատ պատճառներ, որոնք կարող են առաջ բերել այս կամ այն հետևանքը, չափից ավելի պարամետրեր, որոնք պետք է ստուգել կամ զննել` այս կամ այն պատճառի բացատրման համար),
- նոր տեխնոլոգիաների ի հայտ գալը,
- տարածությունում և ժամանակի մեջ պատճառահետևանքային կապերի խզումը,
- համալրող և կուտակող հետևանքներ և էֆեկտներ (օրինակ` անկարողունակ­ություն հաշվի առնել օրգանիզմ ներթափանցած ռադիոակտիվ կամ այլ տոքսի­կ­ական նյութերի ազդեցությունը),
- վտանգի անկանխատեսելի կամ չերևացող աղբյուրներ,
- բնակչության փոփոխվող զգայունություն և դյուրընկալություն:
Այն սահմանում, որտեղ ռիսկի գնահատումը թույլ չի տալիս բացահայտել և որոշել այս անորոշությունները, ինչպես նաև ընդունել համապատասխան որոշումներ նրանց մասին, ստեղծվում է չհիմնավորված պատրանք` ճշտության և օբյեկտիվ­ության: Անորոշության այս կամ այն աստիճանները հատուկ են ցանկացած ռիսկի գնահատմանը: Դրա համար, հաշվի առնելով հասարակության պահանջները, անհրաժեշտ է կիրառել զգուշության սկզբունքը:
Հասարակության պատմության մեջ եղել են բազմաթիվ օրինակներ, երբ առողջությանը կամ շրջակա միջավայրին հասցված վնասը կարելի էր կանխարգելել` օգտագործելով զգուշության սկզբունքը: Սա վերաբերում է ինչպես քիմիական և ատոմային վթարների հետ կապված ռիսկին և վտանգին, այնպես էլ սովորական էկոլոգիական ծագում ունեցող ֆակտորների ազդեցության հետևանքով ռիսկին, օրինակ` ուլտրամանուշակագույն ճառագայթման և ծխախոտի ծխի: Զգուշության սկզբունքը պետք է լինի կանխորոշող բոլոր փուլերում: Զգուշության սկզբունքը պահանջում է, որ որոշումներ ընդունող անձիք հաշվի առնեն ոչ միայն այս կամ այն հիպոթեզի սխալի հավանականությունը, այլ նաև հնարավոր հետևանքների մասշտաբը և բնույթը, եթե հիպոթեզը սխալ է:
Երկրորդ կարևոր ֆակտորը, որը պետք է հաշվի առնել ռիսկի գնահատման գործում, դա եզարակացությունների գնահատիչ և բարձր արժեքի դերն է, որը նրանք կարող են խաղալ որոշումների ընդունման պրոցեսում, որոնք վերաբերում են ռիսկին և վտանգին: Երբ ռիսկի աստիճանի բնութագրման համար օգտագործում են այնպիսի որակյալ բնութագրեր, ինչպիսիք են □քիչ հավանական□, □բավականաչափ նշանակալից□ կամ □էական□, խոսքը գնում է սյուբեկտիվ դատողությունների մասին: Դրա համար պետք է, որ ընդունված որոշումները, որոնք վերաբերում են ռիսկին, հիմնված լինեն գիտական կարծիքների վրա, որոնք կախված չեն կոմերցիոն կամ քաղաքական ճնշումից:
Այս կամ այն ռիսկի թույլատվությունը կարող է կախված լինել շատ ֆակտոր­ներից, մասամբ նրանից, հանդիսանում է արդյոք այդ ռիսկը ընտրված կամ ուժով փաթաթված, կարելի էր արդյոք խուսափել նրանից, արդյոք այդ գործունեության շահույթը բարձր է նրա հետ կապված ռիսկից: Բացի դրանից, ռիսկի հավանական­ությունը կարող է կախված լինել նաև նրանից, թե ինչքանով է համադրական կամ համարժեք այսպիսի վտանգների և ռիսկի բաշխումը բնակչության շրջանում եկամուտների և առավելությունների հետ:
Թեև ռիսկի գնահատման մի մասը վերաբերում է գիտական գործունեությանը, այն փաստը, որ այն կապված է արժեքավոր դատողությունների հետ, պայմանա­վորում է հատուկ կարևորություն այն մարդկանց ընդհանուր որոշումները ընդունող, որոնք կարող են ենթարկվել կամ ենթարկվում են ռիսկի: Մասնագետներին կարգավորող անձանց և հասարակությանը ռիսկի և վտանգի հետ կապված հարցերի ու պրոբլեմների քննարկմանը ներգրավելու համար օգտագործվում են բազմաբնույթ մոդելներ, որոնց օգտագործումը ավելի շատ բացառություն է քան օրենք, կանոն, թեև դրանք պետք է օգտագործել ավելի լայն, ինչպես նաև կուտակված փորձի փոխա­նակ­ությունը: Հետազոտությունների արդյունքները, որոնք կատարվել են ռիսկի գնահատման ժամանակ` համապատասխան արտոնագրի և թույլատվության ստացման նպատա­կով, պետք է լինեն հասարակության լայն շրջանների սեփականությունը և ընդհանուր առմամբ հասանելի լինեն նրաց համար մասսայական ինֆորամցիոն միջոցների և ինտերնետի օգնությամբ:

Ստատիստիկա


Օնլայն ընդհանուր: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Կայքի ժամը