Գլոբալ տաքացում և դրա պատճառներից մեկը
Մասնագետները հաստատում են ,որ կլիմայի անսովոր փոփոխությունը գլոբալ տաքացման հետևանք է: Գլոբալ տաքացում...Երևույթ , որն ԱՄՆ-ի ղեկավարությունը թաքցնում է իր բնակչությունից որպես մարդկության ամենասարսափելի գաղտնիքներից մեկը : «Մի՞թե» ,- գուցե բացականչեք դուք . «Ես ամեն ինչ գիտեմ գլոբալ տաքացման մասին : 1 աստիճան 100 տարվա ընթացքում ` դա նույնիսկ ծիծաղելի է » : Սակայն Նոր Օռլեանն ավերված «Կատրին» փոթորիկը , կարծում եմ , բոլորովին էլ ծիծաղելի չէր : Ապացուցված է , որ այն գլոբալ տաքացման հետևանք էր : Գիտնականներն այսպես են բնորոշում այս երևույթը.«Գլոբալ տաքացումը Երկրի մթնոլորտին և Համաշխարային օվկիանոսի տարեկան միջին ջերմաստիճանի աստիճանական աճման գործընթացն է » :
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խումբը Մեծ ութնյակի երկրների Ազգային գիտական ակադեմիաները համոզված են , որ 19-րդ դարի վերջերից սկսած Երկրի միջին ջերմաստիճանը բարձրանում է 0,6 0 ± 0,2 0 C , և որ « տաքացումը հիմնականում մարդու գործունեության հետևանք է » , ինչն առաջին հերթին պայմանավորված է ջերմոցային ազդեցություն առաջացնող այնպիսի գազերի արտանետումներով , ինչպիսք են ածխաթթու գազը (CO2) և մեթանը (CH4) : Էլեկտրակայանների , ավտոմեքենաների , գործարանների և մարդկության կողմից ստեղծված աղտոտման այլ աղբյուրները միասին մեկ տարվա ընթացքում մթնոլորտ են արտանետում մոտ 22 մլրդ տ ածխաթթու և ջերմոցային այլ գազեր : Պարարտանյութերի գոլորշիները , ածուխի այրումը և մյուս աղբյուրները տարվա ընթացքում առաջացնում են մոտ 250 մլն տ մեթան : Ի դեպ , նախաինդուստրիալ շրջանից ` 18-րդ դարի կեսերից սկսած , ջերմոցային գազերի համակենտրոնացումը 31 % -ից դարձել է 149 % : Վերոնշյալ պատճառներից բացի գիտնականների մի խումբ էլ պնդում է , որ գլոբալ տաքացումը առաջանում է արևի ակտիվության փոփոխության հետևանքով : Սակայն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խմբի 3-րդ զեկույցում նշված է , որ արևային ակտիվությունը կարող էր համարվել ջերմաստիճանային փոփոխությունների պատճառ միայն մինչև 1950 թ . , քանի որ դրանից հետո արևի ընդհանուր ազդեցությունը գրեթե 0 - ի է հավասար :
Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խմբի հավաստմամբ ` Երկրի միջին ջերմաստիճանը 1990 - 2100 թթ .. ընթացքում 1,40 C-ից բարձրանալու է 5,80C : Ինչպես սպասվում է դա կբերի բազմաթիվ այլ կլիմայական փոփոխությունների ` ներառյալ Համաշխարային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը , մթնոլորտային նստվածքների քանակային փոփոխությանն ու բաշխմանը , ինչի հետևանքով կարող են հաճախակիանալ բնական աղետները ` ջրհեղեղը , երաշտը , փոթորիկը և այլն : Բացի այդ կցածրանա գյուղատնտեսական բերքատվության տոկոսը , կանհետանան մի շարք կենսաբանական տեսակներ :

Ի՞նչ են առաջարկում գիտնականները
Այսօր Երկիրը կլանում է արևի ճառագայթների 70%-ը , և անհրաժեշտ է անհապաղ ինչոր միջոցներ ձեռնարկել ` այդ ցուցանիշն իջեցնելու համար : Եթե չի կարելի կանխել ջերմոցային գազերի արտանետումները , ուրեմն հարկավոր է գտնել մի միջոց , ինչի շնորհիվ հնարավոր կլինի դրանք դուրս հանել երկրի մթնոլորտից : Աստղագետ Ռոջեր Անցելն առաջարկում է երկիր մոլկորակի շուրջ տեղադրել 60 սմ դիամետրանոց և մի քանի գրամանոց միլիոնավոր ոսպնյակներ , որոնց միջոցով հնարավոր կլինի ցրել արևվի ճառագայթները : Անցելը համոզված է , որ դա կհանգեցնի արևային ճառագայթման ցածրացմանը : Մեկ այլ գիտնական առաջարկում է մեր մոլորակը շրջապատել մանր մասնիկների կամ տիեզերանավերի օղակով ինչի շնորհիվ հնարավոր կլինի ստվերել արևադաևձային գոտիները և այդ կերպ մեղմել կլիման: Արտացոլող մասնիկները կարելի է ստանալ Երկրի , Լուսնի կամ աստղակերպերի վրայի լեռնային մշակումներից : Ի դեպ , այս նախագծի շրջանակներում տիեզերանավերի արտադրման դեպքում ծախսվելու է 500 մլրդ , իսկ մասնիկների ` մինչև 200 տրիլիոն դոլար : Կլիմայագետ ՈՒոլլաս Բրոկեռն առաջարկում է փուչիկների և ինքաթիռների օգնությանբ ստրատոսֆերայում ցրիվ տալ ծծումբի մասնիկներ , որոնք այդ մակարդակի վրա կմնան մոտ երկու տարի : Այդ նախագիծը գնահատվում է 50 մլրդ դոլար : Առաջարկվում է նաև հատուկ սարքավորումների միջոցով ծովի ջրից աղային գոլորշիներ ստանալ և դրանք վերածել նատրիում քլորով հագեցած ամենաիսկական ամպերի , որոնց ստվերում Երկիր մոլորակի մոկորակը կթաքնվի արևից : Մեկ ուրիշ գիտնական առաջարկում է ջրային հատվածներում ստեղծել սպիտակ մակերեսով կամ պլաստիկական զանգվածով պատված լողացող արհեստական կղզիակներ ` Երկիր թափանցող արևային ճառագայթումն արտացոլելու համար:
Այս մտահաղացումները երբեմն ֆանաստիկ են թվում , բայց վաղ թե ուշ դրանցից շատերը կարող են պիտանի լինեն : Իսկ Virgin Earth Challeng ընկերությունը մրցույթ է հայտարարել , որի ընթացքում կհաղթի այն անհատը կամ խումբը , ով կներկայացնի ամենակոմերցիոն և կենսունակ նախագիծը ` Երկրի մթնոլորտից ջերմոցային գազերը հեռացնելու համար : Նա , ով կդադարեցնի գլոբալ տաքացումը կստանա 25 մլն դոլար : Հարկ է նշել , որ մասնակիցները չպետք է առաջարկեն արտանետումների վերացման այսպիսի միջոցներ , ինչպիսիք են էլեկտրակայանների և գործարանների փակումը : Մեթոդ , որի մասին վաղուց են մտածում :

Ի՞նչ անել գլոբալ տաքացումը կանգնեցնելու համար
Գլոբալ տաքացումը կանխելու ամենալուրջ որոշումը 1997 թ . դեկտեմբերին ընդունված Կիոտոի պայմանագիրն է : Ստորագրելով այն ` մասնակից կողմերը պարտավորվեցին մինչև 2013 թ . նվազեցնել 5 տեսակի վնասակար գազերի արտանետումները 5.2 % - ով : Հնդկաստանը և Չինաստանը կտրականապես հրաժարվեցին իրենց վրա որևէ պարտականություն վերցնել , իսկ ահա Ճապոնիան , Կանադան և Եվրամիության երկրները պարտավորվեցին կրճատել արտանետումները 6-8 % -ով : Իսկ այն երկրները , որոնց արտանետումները կգերազանցեն սահմանված նորման , կարող են լրացուցիչ իրավունք գնել հարևան երկրներից , որոնց արտանետումները ցածր են որոշված քվոտայից :
Ինչպես հայտնի է ԱՄՆ-ի Սենատի հանրապետական մեծամասնությունը և նախագահ Ջորջ Բուշը հրաժարվեցին վավերացնել Կիոտոյի պայմանագիրը , թեև ԱՄՆ-ն համարվում է ամենաշատ էներգիա օգտագործող երկրներից մեկը : Սպիտակ Տանը նշեցին , որ Կիոտոյի պայմանագրին միանալն ամերիկյան տնտեսության համար կարժենա 5 մլն աշխատատեղերի կորուստ , իսկ Բուշը դեն է բոլոր այն համաձայնագրերին , որոնց հետևանքով նույնիսկ մեկ ամերիկացին կզրկվի աշխատանքից : Բացի այդ Սպիտակ Տան մամլո քարտուղար Սքոթ Մաքլելանը հայտարարել է , որ գլոբալ տաքացման և մարդու գործունեության միջև տեղի ունեցող պատճառահետևանքային կապը ապացուցված չէ :
Այնուամենայնիվ , գլոբալ տաքացման համար պատասխանատու են ոչ միայն միավորումներն ու կազմակերպությունները , այլև անհատները : Ավտոսիրահարների կողմից այրված կամ ավիաճանապարհորդների կողմից վատնված յուրաքանչյուր լիտր բենզինը կամ կերոսինը մարդկությունը քայլ առ քայլ մոտեցնում է աղետի : Մարդկանց կողմից արտահանվող նավթի գրեթե կեսը օգտագործում է բենզինի կամ կերոսինի արտադրման համար : Իսկ որքան պողպատ , այլումին , պլաստմասսա է պահանջվում ավտոմեքենաների և ինքնաթիռների արտադրության համար : Այս ֆոնին ծովային և երկաթուղային փոխադրամիջոցները զիջում են իրենց դիրքերը : Իսկ քաղաքային հասարակական փոխադրանիջոցների ուղեվարձը բազմաթիվ երկրներում այնքան է թանկացել , որ մարդիկ ստիպված են լինում գնել անձնական ավտոմեքենաներ :
Այսօր գիտնականները փորձում են բնական գազից ջրածնային վառելիք ստանալ : Նրանք հավատում են , որ 1 դար անց բոլոր փոխադրամիջոցները կաշխատեն միայն այդ վառելիքով , և մարդկությունը վերջապես կձերփազատվի բնաջնջման սպառնացող վտանգից : Թեև բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոուքինգը գտնում է , որ մարդկության փրկությունը կախված է Տիեզերքում ապրելու համար նոր մոլորակներ գտնելու հնարավորությունից միայն :

Ստատիստիկա


Օնլայն ընդհանուր: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Կայքի ժամը