Վնասի ֆինանսական մասը կազմում է 218 մլրդ դոլլար, մինչդեռ 2009 թվականին կազմում էր 68 մլրդ դոլար։
Այս մասին հաղորդում է «Газета.Ru», հղում անելով Swiss Re ապահովագրական ընկերության հետազոտության տվյալներին։
Անցյալ տարվա ամենալուրջ աղետներից վերլուծաբաններն առանձնացրել են
մասնավորապես Հաիթիի երկրաշարժը և Ռուսաստանի աննախադեպ շոգ եղանակը, որի
պատճառով զոհվել է 56 հազար մարդ։
Ամենամեծ կորուստներ ունեցել են Հյուսիսային Ամերիկայի ապահովագրական ընկերությունները:
Չիլիում և Նոր Զելանդիայում երկրաշարժերի հետևանքով հասցված վնասի դիմաց
ապահովագրական ընկերությունները հատուցել են համապատասխանաբար 8 մլրդ և
4,4 մլրդ դոլար։
Ընդհանուր առմամբ, երկրաշարժերից, ցունամիներից, հրաբուխների ժայթքումից
և ջրհեղեղներից, ինչպես նաև տեխնածին աղետներից հասցված վնասը գումարային
առումով կազմել է 43 մլրդ դոլար, 60% ավելի , քան 2009 թվականի հատուցված
գումարը։
2010 թվականին աղետներից տուժել է 304 հազար մարդ։ 1976 թվականից հետո , նախորդ տարվա ցուցանիշը ռեկորդային է։
Swiss Re-ի կատարած հետազոտությունում ասվում է, որ աղետների հետևանքով տուժած մարդկանց թիվը տարեց տարի ավելանում է։
Ընկերության վերլուծաբանների կարծիքով , բնական աղետների աճը պայմանավորված է երկրի բնակչության թվի աճով։
Աղբյուր` Panorama.am