Главная » 2011 » Ապրիլ » 21 » Տեխնածին աղետները 2010-ին աշխարհին հասցրել են 218 մլրդ դոլարի վնաս
18:54
Տեխնածին աղետները 2010-ին աշխարհին հասցրել են 218 մլրդ դոլարի վնաս


Բնական և տեխնածին աղետների հետևանքով համաշխարհային տնտեսությանը հասցված վնասն անցյալ տարի մեծացել է երեք անգամ։



Վնասի ֆինանսական մասը կազմում է 218 մլրդ դոլլար, մինչդեռ 2009 թվականին կազմում էր 68 մլրդ դոլար։

Այս մասին հաղորդում է «Газета.Ru», հղում անելով Swiss Re ապահովագրական ընկերության հետազոտության տվյալներին։


Անցյալ տարվա ամենալուրջ աղետներից վերլուծաբաններն առանձնացրել են
մասնավորապես Հաիթիի երկրաշարժը և Ռուսաստանի աննախադեպ շոգ եղանակը, որի
պատճառով զոհվել է 56 հազար մարդ։


Ամենամեծ կորուստներ ունեցել են Հյուսիսային Ամերիկայի ապահովագրական ընկերությունները:


Չիլիում և Նոր Զելանդիայում երկրաշարժերի հետևանքով հասցված վնասի դիմաց
ապահովագրական ընկերությունները հատուցել են համապատասխանաբար 8 մլրդ և
4,4 մլրդ դոլար։


Ընդհանուր առմամբ, երկրաշարժերից, ցունամիներից, հրաբուխների ժայթքումից
և ջրհեղեղներից, ինչպես նաև տեխնածին աղետներից հասցված վնասը գումարային
առումով կազմել է 43 մլրդ դոլար, 60% ավելի , քան 2009 թվականի հատուցված
գումարը։


2010 թվականին աղետներից տուժել է 304 հազար մարդ։ 1976 թվականից հետո , նախորդ տարվա ցուցանիշը ռեկորդային է։

Swiss Re-ի կատարած հետազոտությունում ասվում է, որ աղետների հետևանքով տուժած մարդկանց թիվը տարեց տարի ավելանում է։

Ընկերության վերլուծաբանների կարծիքով , բնական աղետների աճը պայմանավորված է երկրի բնակչության թվի աճով։

Աղբյուր` Panorama.am


Просмотров: 1182 | Добавил: Vardan | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Maksoem  
0
Finidng this post. It's just a big piece of luck for me.

1 Arthur  
0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]

Ստատիստիկա


Օնլայն ընդհանուր: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Կայքի ժամը