Ավտոտրանսպորտը հանդիսանում է մթնոլորտի աղտոտման աղբյուրը, մեքենաների քանակն անընդհատ աճում է հատկապես մեծ քաղաքներում, իսկ դրա հետ մեկտեղ աճում է մթնոլորտում լիսեռային վնասակար արտանետումները:
     DBC-ի թունավոր արտանետումներից են օգտագործած  և քարտերային գազերը, վառելիքաբաքի և կարբյուրատորի վառելիքի գոլորշիները: Թունավոր համամասնությունների հիմնական մասը մթնոլորտ է մղվում DBC-ի օգտագործած գազերի հետ:      
CnHn-ի 45%-ը մթնոլորտ է մտնում վառելիքի գոլորշու և քարտերային գազի միջոցով:    DBC-ի օգտագործած գազերի բաղադրության հետազոտությունը ցույց է տալիս,որ այն պարունակում է տասնյակ բաղադրիչներ: Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ առավել մեծ տոքսիկությամբ օժտված է կարբյուրատորային DBC-ի արտանետումն ի հաշիվ CO, NOx, CnHn  և  այլնի մեծ արտամղման: Դիզելային  DBC-ները  արտամղում են  մեծ քանակությամբ մուր, ինչը մաքուր վիճակում թունավոր չէ: Սակայն մրի մասնիկներն իրենց մակերևույթի վրա կրում են թունավոր նյութերի մասնիկներ, այդ թվում և կոնցերոգենային մասնիկներ: Մուրը կարող է երկար ժամանակ օդում մնալ` դրանով իսկ մեծացնելով մարդու վրա թունավոր նյութերի ներգործության ժամանակը:    Թունավոր նյութերի քանակը, որը մթնոլորտում տարածվում է դուրս մղված գազերի միջոցով, կախված է մեքենայի ընդհանուր տեխնիկական վիճակից, հատկապես շարժիչից` աղտոտման ամենամեծ աղբյուրից: Այսպիսով, կարբյուրատորի հավասարակշռության խախտման դեպքում CO գազի արտադրությունը մեծանում է 4-5 անգամ:
    Օգտագործելով էթիլացված բենզին, որն իր կազմում ունի կապարե միացություն, առաջացնում է մթնոլորտային օդի աղտոտում թունավոր կապարե միացությամբ: Էթիլային հեղուկով  բենզինին ավելացված մոտ 70% կապարը մթնոլորտ է ընկնում արտազատված գազերի միջոցով, որի 30%-ը միանգամից նստում է հողին, իսկ 40%-ը մնում է մթնոլորտում: Մեկ միջին բեռնատարողությամբ բեռնատար մեքենան մեկ տարում անջատում է 2,5-3 կգ կապար: Օդի մեջ կապարի կոնցենտրացիան կախված է բենզինում եղած կապարի քանակից:        
  Բենզինում կապարի քանակը, ..... 0,15; 0,20; 0,25; 0,50
  Օդում կապարի կոնցենտրացիան, մկգ/մ3 ... 0,40; 0,50; 0,55; 1,00

Օդում բարձր թունավորվածությամբ կապարի միացությունների ստացումը կարելի է դադարեցնել, եթե էթիլային բենզինի փոխարեն օգտագործել ոչ էթիլային բենզին, որը վաղուց կիրառվում է արևմտյան Եվրոպայի մի շարք մեծ քաղաքներում: DBC -ի հետ համաշխարհային ավտոմեքենաների հավաքակայանի ամենամյա արտանետումը,  մլն.  տ.

                        Ածխածնի  օքսիդ  ---------------- 260 մլն. տ.
                        Ցնդող  ածխաջրածին ----------- 40 մլն. տ.
                        Ազոտի  օքսիդ --------------------- 20 մլն. տ.

Աշխարհի մեծ քաղաքներում մթնոլորտային օդի աղտոտմանը նպաստում են ավտոմեքենաները, որոնց մասնակցության չափը կազմում է , %

                                             Ածխաջրածին       Ածխածնի օքսիդ      Ազոտի օքսիդ                    
    Մոսկվա                                  96,3 %                     32,6 %                     64,4 %
    Սանկտ -Պետերբուրգ            88,1 %                     31,7 %                     79 %
    Տոկիո                                     99 %                        33 %                        95 %
    Նյու-Յորք                               97 %                        31 %                        63 %
Մի շարք քաղաքներում CO - ի կոնցենտրացիան կարճ ժամանակի ընթացքում հասնում է 200 մգ/մ3 և ավելի, երբ նորմայով սահմանված թույլատրելի արժեքի մեծագույն կոնցենտրացիան պետք է լինի 40 մգ/մ3 (ԱՄՆ - ում) և 10  գ/մ3(Ռուսաստանում): ազատուրբինային շարժիչային սարքերի օգտագործումը ինքնաթիռներում մեծ է: Բոլոր հրթիռատարները և ինքնաթիռները օգտագործում են այդ սարքերի ձգանը: ազատուրբինային շարժիչների (թՁԺձ) ծախսված գազերը պարունակում են այնպիսի թունավոր բաղադրիչներ, ինչպես CO, NOx, մուր, ալդեհիդ և այլն: ՙՏՌվչ - 747՚ ինքնաթիռի այրման շարժիչի նյութի հետազոտությունը ցույց տվեց, որ այրման նյութերում թունավոր նյութերի առկայությունը կախված է շարժիչի աշխատանքային ռեժիմից: CO  և  CnHm - ի (n - շարժիչի փաթույթների միավորների թիվը )կոնցենտրացիայի բարձր լինելը բնութագրական է  թՁԺձ  - ինքնաթիռի համար ցածր ռեժիմում (պարապ ընթացքում, օդանավակայանին մոտենալիս), այդ դեպքում ազոտի օքսիդի NOx (NO, NO2,, N2 O5) պարունակությունն էական մեծանում է նոմինալին մոտ աշխատանքային ռեժիմում (թռիչք, բարձրություն վերցնելը, թռիչքային ռեժիմ): Թունավոր նյութերի գումարային արտանետումը թՁԺձ - տիպի ինքնաթիռներում անընդհատ մեծանում է, որը բերում է վառելիքի ծախսի մեծացման մինչև 20-30 տ/ժ և ինքնաթիռների շահագործման թվի անփոփոխ աճին:    Օդանավակայանում թունավոր նյութերի արտանետումների մոտավոր տվյալները ցույց են տվել, որ մթնոլորտային ցածր շերտերում  թՁԺձ - ի ստացումը կազմում է 
    Ածխածնի օքցիդ  -  55 %                                
   Ազոտի օքսիդ       -   77 %
   Ածխաջրածին      -    93 %
   Աէրոզոլ              -    97  %
Մնացած թափոնները առանձնացվում են հողային տրանսպորտի միջոցներով:
Հրթիռային շարժիչով տրանսպորտի միջոցով օդի աղտոտումը գլխավորապես կատարվում է նրանց թռիչքի պատրաստվելու, թռիչքի և վայրէջքի, նրանց արտադրության և գետնի վրա կատարած փորձարկումների ժամանակ, վերանորոգումից հետո, վառելիքի պահեստավորման ու տեղափոխման, թռիչքային սարքերի վառելիքի այրման ժամանակ:
Հեղուկ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչի աշխատանքը ուղեկցվում է լրիվ
և ոչ լրիվ այրված վառելիքի արտանետումով, որոնք կազմված են  O, NO, OH  և այլնից:
Կոշտ վառելիքի այրումից այրման խցիկից անջատվում է H2O, CO2 , HCL, CO,NO,CL
  և   AL2O3   - ի կոշտ մասնիկներ  0,1 մկմ  ( երբեմն մինչև  10 մկմ ) չափերի:    Տիեզերական  ՙ ՄՈՑս ՚ նավի շարժիչը վառվում է հեղուկ և կոշտ վառելիքով:       Թողարկման պայմաններում գործարկման համակարգերը որոշվում են այրման նյութերով աղմկախլացուցիչ համակարգերի ջրագոլորշիներով, ավազով և փոշիներով:     Այրման նյութի չափը կարելի է որոշել թողարկման հրապարակում և գետնամերձ շերտում սարքերը (սովորաբար  20բ ) աշխատացնելիս: Բարձր ջերմաստիճանային ամպը բաց թողնելիս այն բարձրանում է մինչև  3կմ և տարածվում քամու ազղեցության տակ մինչև 30 - 60 կմ հեռավորության վրա: Բացի տարածվելուց ամպը կարող է նաև դառնալ թթվածնային անձրևի պատճառ: Թռիչքի և վայրէջքի ժամանակ հրթիռային շարժիչները տհաճ ազդեցություն են ունենում ոչ միայն երկրի մթնոլորտի շերտի, այլ նաև տիեզերական տարածության վրա` խախտելով երկրի օզոնի շերտը: Օզոնային շերտի խախտված չափերը կարելի է որոշել հրթիռային համակարգի թողարկման թվով և բարձր ձայնային ինքնաթիռների թռիչքային ինտենսիվությամբ: 40 տարվա ընթացքում ՍՍՀՄ - ի և ավելի ուշ Ռուսաստանի տիեզերագնացության գոյության ժամանակ կատարվել է հրթիռակիրների 1800 թողարկում: Aerospace ֆիրմայի տեսության համաձայն 21-րդ դարում բեռների փոխադրումը ուղեծիր պետք է իրականացվի օրվա մեջ 10 հրթիռի թողարկումով, այդ դեպքում այրման 
նյութերի արտանետումները յուրաքանչյուր հրթիռի համար կմեծանա 1,5  տ / օր:
Համաձայն  թԿհՁ 17.2.1.01 - 76 մթնոլորտային թափոնները դասակարգվում են .
1. Թափոններում վնասակար նյութերի ագրեգատային վիճակի.
դա.
ա) գազանման և գոլորշիանման (SO2 , CO 2 , NO X, ածխաջրածին և այլն),
բ) հեղուկ (թթուներ, ալկալիներ, օրգանական միացություններ, աղային լուծույթներ և հեղուկ մետաղներ),
գ) կարծր (կապարը և նրա միացությունները, օրգանական և անօրգանական փոշի, մուր, խեժանյութեր և այլն):
2. Մասսայական թափոններից առանձնացվում է վեց խումբ, տ / օր
  ա) 0,01-ից ցածր
  բ) 0,01-0,1 -ից բարձր
  գ) 0,1-1,0 -ից բարձր
  դ) 1,0-10 -ից բարձր
  ե) 10-100 -ից բարձր
  զ) 100 -ից բարձր
Մթնոլորտում զգալիորեն աճել է թափոնների քանակը, կապված հրթիռային և օդային տեխնիկայի աճի, ինչպես նաև ժող. տնտեսության այլ բնագավառում հաճախակի օգտագործվող հրթիռային և օդային շարժիչների հետ: Բացառապես այդ շարժիչներին բաժին է հասնում 5% -ից ոչ ավել թունավոր նյութեր, որոնք մթնոլորտ են թափանցում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից:
Տրանսպորտային արտանետումների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա շատ մեծ է: Այն նվազեցնելու համար պետք է անցնել էկոլոգիապես մաքուր վառելիքի օգտագործմանը: Մաքուր վառելիքի շարքին են պատկանում.
1. Սեղմված բնական գազը, որը պարունակում է 85% մեթան: Ըստ էներգիայի տարողունակության 1մ3 բնական գազը նորմալ պայմաններում համարժեք է 1լ A71 մակնիշի բենզինին: Բացի այդ այն կարելի է պահել և օգտագործել հեղուկ վիճակում:
2. Ավելի քիչ է տարածված նավթին ուղեկցող գազը, որը պրոպանի և բութանի խառնուրդն է և կարող է գտնվել հեղուկ վիճակում, սովորական ջերմաստիճանում մինչև 1,6ՄՊա ճնշման տակ: 1լ բենզինը փոխարինվում է 1,3լ հեղուկ նավթային գազով:
Էկոլոգիական տեսանկյունից արվել են բազմաթիվ հետազոտություններ գազային վառելիքի առավելությունների շուրջ և եկել են այն եզրակացության, որ այն ավելի շահավետ է: ազի կիրառումը կրճատում է CO2 -ի արտանետումները 3 - 4 անգամ, ազոտի օքսիդները` 1,5 - 2 անգամ, ածխաջրածինը` 3 - 5 անգամ, մրի մասնիկները և ծծմբի երկօքսիդը` 4 - 6 անգամ,բացի այդ գազային վառելիքի օգտագործման ժամանակ ավելանում է շարժիչի ծառայության ժամկետը 1,4 - 1,8 անգամ, իսկ աղմուկը նվազում է:
3. Հեղուկ ջրածին` H2 - Մասնագետները նշում են հեղուկ ջրածնի կիրառման հեռանկարները, և որ այն հարմար է օգտագործել հեղուկ վիճակում և էկոլոգիական տեսանկյունից 6 - 7 անգամ գերազանցում է նավթին, 1,7 անգամ` հեղուկ մեթանին: Ջրածինը բոլոր տեսակի օրգանական վառելիքների հետ համեմատած գրեթե անսպառ է, քանի որ այն ստացվում է ջրից և այրվելով` նորից դառնում է ջուր: Ջրից ջրածին ստանալու համար պետք է ծախսել էներգիա, որն ավելի մեծ է, քան նրա այրման ժամանակ ստացված ջերմաստիճանը: Վերջերս մեծ ուշադրություն է դարձվում ռելսային տրանսպորտի կոնտակտային գոլորշիներով շրջակա միջավայրի աղտոտման վրա, որը կախված է բարձր արագությունների և ռելսերի բեռնավորության ռեժիմից: Այդ շփման հետևանքով ռելսերի երկարությամբ առաջանում է թաղանթ 5 - 10 մկմ հաստությամբ, որի բաղադրությունը կախված է բեռնավորվածությունից:
Շփման հետևանքով շփվող մակերեսից անջատվում են մետաղյա մասնիկներ, ֆենոլային ձյութեր և այլն: Շփվող նյութերի կազմի մեջ մտնող բաղադրիչները կամ հենց այդ շփման պատճառով գոյացող նոր միացությունները լինում են պինդ կամ հեղուկ վիճակում և միջավայրի հիմնական աղտոտողը հենց դրանք են: Որպեսզի պայքարեն աղտոտման դեմ, օգտագործում են հակաշփումային և մաշվածությունը փոքրացնող լծանյութեր, որոնք նվազեցնում են նյութի մաշվելու ինտենսիվությունը մոտավորապես  1,8 անգամ:

Ստատիստիկա


Օնլայն ընդհանուր: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Կայքի ժամը