Ջրի մոլեկուլները միմյանց հետ կապվում են յուրօրինակ ձևով, և դրա շնորհիվ ջուրն արտասովոր հեղուկ է։ Դա ամենազարմանալի,ամենատարածված ու ամենաանհրաժեշհտ նյութն է մեր մոլորակում.չէ որ մարդու համար սովորական ջրից կարևոր նյութ չկա:

Այս կապի հետևանքներից մեկը ջրի անսովոր խտությունն է։ Նյութերի մեծ մասը սառչելիս ավելի քիչ ծավալ է զբաղեցնում, այսինքն՝ խտանում է։ Սակայն ջուրն ամենամեծ խտությունն ունի 4 °C–ում: Դրանից ավելի ցածր ջերմաստիճաններում ջրի խտությունր նվազում է։ 0 °C-ում սառույցն ավելի փոքր խտություն ունի, քան նույն ջերմաստիճանում՝ ջուրը։ Այդ է պատճառը, որ սառույցը չի սուզվում ջրում։ Հսկայական քանակությամբ ջերմություն է պահանջվում, որպեսզի ջուրը հեղուկ վիճակից անցնի զազային վիճակի և պինդ վիճակից (սառույցից)՝ հեղուկի։ Գլխավորապես ջրի այս արտասովոր հատկության շնորհիվ է, որ Երկրի վրա պահպանվում է համեմատաբար միատեսակ ջերմաստիճան։ Ջուրն ունի նաև մեծ մակերևութային լարվածություն, որի շնորհիվ մթնոլորտում առաջանում են անձրևի կաթիլներ, և ջուրը կարողանում է շարժվել ապարների և հողի միջով։ Ջուրը լուծիչ է. բազմաթիվ նյութեր համեմատաբար հեշտությամբ լուծվում են նրա մեջ։ Ջրի այս հատկությունն ազդում է ապարների հողմահարման վրա ապարների կազմի մեջ մտնող որոշ քիմիական տարրեր հողմահարման ժամանակ անցնում են լուծույթի մեջ։

Մարդու և մեծ թվով կենդանիների մարմնի պարունակության գրեթե 2/3 մասը,իսկ որոշ բույսերի`նույնիսկ 4/5-ը հենց ջուրն է:Դժբախտաբար,Երկրի վրա ջրի առատությունը սոսկ թվացյալ է:Ջուրն իր բոլոր տարատեսակներով Երկրագնդի ողջ զանգվածի ընդամենը 1/1000 մասն է կազմում:

Ջրի գաղտնիքները



Ստատիստիկա


Օնլայն ընդհանուր: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Կայքի ժամը