Աղմուկը և թռթռոցը շրջակա միջավայրում

              Ձայն հասկացությունը , որպես կանոն , ասոցացվում է մարդու լսողական զգացողությունների հետ , որը նորմալ լսողություն ունի : Լսողական զգացողությունները առաջ են գալիս առաձգական միջավայրի տատանումներից , որոնք իրենցից ներկայացնում են գազանման , հեղուկ կամ պինդ միջավայրում տարածվող և մարդու լսողության ապարատի վրա ազդող մեխանիկական տատանումներ : Ընդ որում , միջավայրի այդ տատանումները որպես ձայն ընկալվում են միայն հաճախականությունների որոշակի միջակայքում` 16Հց-ից 20ԿՀց և մարդու լսելիության շեմը գերազանցող ձայնային ճնշումների դեպքում:

Լսելիության դիապազոնից ցածր և բարձր ընկած միջավայրի տատանման հաճախականությունները կոչվում են , համապատասխանաբար , ինֆրաձայնային և ուլտրաձայնային , կապ չունեն մարդու լսողական զգացողությունների հետ և ընկալվում են որպես միջավայրի ֆիզիկական ազդեցություններ : Մարդու օրգանիզմի առաձգական միջավայրի մասնիկների ձայնային տատանումները բարդ բնույթ ունեն և կարող են ներկայացվել որպես ժամանակի ֆունկցիա` a=a(t): Պարզագույն պրոցեսը նկարագրվում է սինուսոիդով :

a(t)=amaxsinwt

Որտեղ amax -տատանումների լայնույթն է , w=2пf-անկյունային հաճախությունը , f-տատանումների հաճախությունը : Ձայնային ալիքը բնութագրող հիմնական պարամետրերն են հանդիսանում` ձայնային ալիքի երկարությունը , ալիքի տարածման արագությունը, տատանման հաճախությունը , ձայնային ճնշումը , ձայնի ինտենսիվությունը : 

Երբ աղմկում է քաղաքը

Երեւանում օր օրի էկոլոգիական խնդիրները շատանում ու լրջանում են։ Դրանց շարքից է նաեւ էկոլոգիական աղմուկը, այլ կերպ ասած, քաղաքն աղտոտված է նաեւ աղմուկով։ Սա ոչ միայն Երեւանի, այլեւ բոլոր մեծ քաղաքների խնդիրն է։ Այն սկսել է լուրջ անհանգստություն պատճառել ողջ աշխարհին։ Մինչդեռ մի որոշ ժամանակ առաջ  ձայները միայն օգնում էին...օգնում էին մարդուն ինֆորմացիա ստանալ շրջապատող աշխարհի ու տարբեր երեւույթների մասին։ Ձայներն իրենց այդ գործառույթն այսօր էլ չեն կորցրել, միայն թե դրանք չափից ավելի են բարձրացել։ 

Ինֆորմատիվության տեսանկյունից տեսողությունից հետո մարդու մոտ երկրորդ տեղում ձայնային զգացողությունն է։ Եթե փորձեք նրան զրկել ձայներից, նա կհայտնվի հոգեկան անհավասարակշիռ վիճակում,- մեկնաբանում է հոգեբան Դավիթ Հայրապետյանը,- դա կիրառել են նաեւ որպես պատժամիջոց` մարդուն զրկելով ձայներից, նրան մեկուսացնելով անձայն ու անգույն տարածքում։ Բայց ինչպես երկարատեւ լռությունն, այնպես էլ չափից ավելի բարձր աղմուկը մարդուն կարող է հոգեկան անհավասարակշռության հասցնել։ Մեր կյանքում ձայները հիմնականում 5-20 դեցիբելի սահմաններում են։ Նորման, որ կարող ենք լսել, 80 դեցիբելն է, բայց արդյունաբերական շատ քաղաքներում, աղմկոտ վայրերում ձայները հատում են 100 դեցիբելի սահմանագիծը։ 

Աղմուկն իսկական պատուհաս է դարձել բոլորի համար, եւ դա սկսել է անհանգստացնել փորձագետներին։ Հայաստանն էլ այս առումով հետ չի մնում աշխարհից, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք, աշխարհի հետ ոտք մեկնողը հիմնականում Երեւանն է։ Անդորր փնտրելու դեպքում բնապահպան Կարինե Դանիելյանն, օրինակ, մայրաքաղաքից դուրս է գնում։ Երեւանում նա այլեւս չի գտնում այն խաղաղ անկյունը, ուր կարող է առանձնանալ իր մտքերի հետ։ 

Եթե դուք անցնեք ձայնասկավառակների եւ ձայներիզների վաճառքի կետերի մոտով , անկախ նրանից, թե որքան մարդ կա շրջակայքում, ձայնը բարձրացնում են մինչեւ վերջ։ Դա կիրառվում է որպես գովազդ` հաշվի չառնելով ոչ մի հետեւանք,- նկատում է բնապահպան Կարինե Դանիելյանը,- նաեւ սնկի նման աճող ռեստորաններում ու սրճարաններում է այդ նույն բարձր երաժշտությունը, որն իրականում աղմուկ է եւ ոչ ավելին։ Դրանք մեր հանգստի գոտիները վերածել անհանգստության գոտիների։

Բարձր ձայնն ու աղմուկն ազդում են մարդու ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա։ Աղմուկի ազդեցության տակ մարդու եւ կենդանու օրգանիզմում առաջանում է ադրենալինի որոշակի քանակություն, իսկ այն սպառելու առիթն իրականում չկա։ Գուցե նաեւ դա է պատճառը, որ մեծ ու աղմկաշատ քաղաքներում մարդիկ ավելի անհանգիստ ու դյուրագրգիռ են։  Կարինե Դանիելյանն այդ վարկածը չի հերքում, ավելին, նա հակված է հենց դրան։

Ստացվում է, որ անընդհատ աղմուկ է, եւ մարդու մոտ անընդհատ ադրենալինի ավելցուկ է։ Նա հասկանում է, որ դա կապված չէ վտանգի հետ, հետեւաբար նա չի փախչում,- բացատրում է փորձագետը,- ստացվում է, որ նա հայտնվում է երկու քարի արանքում, պետք է փախչի, բայց դրա կարիքն իրականում չկա։ Սա էլ իր հերթին բերում է այլ հետեւանքներ, օրինակ, կուտակված էներգիան շատերը կարող են ինչ-որ բան կոտրելով դրսեւորել։ 

Եթե հոգեբանական հետեւանքները` դյուրագրգռությունը, աշխատունակության եւ սթրեսակայունության անկումը, շուտ են վերականգնվում, ապա ֆիզիոլոգիական հետեւանքները` իմունային համակարգի թուլացում, արյան բաղադրության որոշակի փոփոխություն եւ այլն, վերականգնելու համար ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ,- պատմում է հոգեբան Դավիթ Հայրապետյանը,- հետազոտությունները ցույց են տվել ամենօրյա ձայների 1 դեցիբել ավելացումը բերում է աշխատունակության 2-3 տոկոս նվազեցման։

Քանի դեռ մենք լսում ենք թռչունների դայլալյն ու բզեզի բզզոցը, ամեն ինչ կորած չէ,- ասում է հոգեբան Դավիթ Հայրապետյանը։

Բայց Երեւանը կանգնած է այդ վտանգի առաջ. օր օրի ավելացող մեքենաներ, խառնաշփոթ մայրուղիներում ազդանշանների բազմազանություն, որքան բարձր` այնքան ազդեցիկ... Եղանակները տաքանալուն պես իրենց դռներն են բացում ու աղմկոտ երաժշտությամբ հաճախորդներին են կանչում տարբեր ռեստորաններ ու սրճարաններ։ Կարինե Դանիելյանն առաջարկում է գտնել պայքարի ամենաարդյունավետ տարբերակները.

Ճանապարհներին եղած գազոնային շերտը միայն օդի աղտոտվածությունը չի մեղմում, այն նաեւ աղմուկն է կլանում։

Աղմուկի խնդիրը կարելի է լուծել նաեւ ապակենտրոնացման ճանապարհով, որպեսզի մեկ տեղում` քաղաքի կոնկրետ հատվածներում, մարդկանց եւ մեքենաների կուտակումներ չլինեն,- առաջարկում է հոգեբան Դավիթ Հայրապետյանը,-Երեւանի կենտրոնական հատվածներից երբ հեռանում ենք, առավել եւս հայտնվում մարզերում, այնտեղ խաղաղ է, աղմուկ չկա։ Այնպես որ, Երեւանը բեռնաթափելը խնդրի լուծում է։

Մասնագետներն ահազանգում են, Հայաստանում, մասնավորապես Երեւանում իրավիճակը վտանգավորության ծայրակետին չի մոտեցել, բայց դրա բոլոր նախադրյալները կան։ Նրանք չեն բացառում, որ կան հարցեր, որոնք առայժմ լուծելի չեն, բայց կանաչ տարածքների ավելացումն ընդդեմ նաեւ աղմուկի միանգամայն իրագործելի տարբերակ է։

 

Ձայնի աղբյուրըՄակարդակը(դԲ)
Հանգիստ շնչառություն    
10
Շշուկ   
17
Թերթ թերթելը  
  20
Սովորական աղմուկ տանը 
40
Ծովափի աղմուկ 
40
Միջին բարձրության խոսակցություն    
50
Բարձր խոսակցություն    
70
Աշխատող փոշեծծիչ  
80
Մետրոյի գնացք   80
Ռոք-խմբի համերգ 100
Ամպրոպի ճայթյուն110
Ռեակտիվ շարժիչ  110
Զենքի կրակոց   120
 

    

Ստատիստիկա


Օնլայն ընդհանուր: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Կայքի ժամը