Անտառը երկրագնդի մակերևույթի մաս է, որը ծածկված է ծառերով։ Ներկայումս անտառները զբաղեցնում են մոտ 38 միլլիոն կմ²՝ ցամաքի մակերեսի 30% (ամողջ մակերևույթի 9.4%)։ Այդ անտառային գոտու կեսը պատկանում է արևադարձային անտառներին, մեկ քարորդը տեղակայված է հյուսիսային կիսագնդում։

Հնում Ռուսիայում ասում էին. «Անտառի մոտ ապրել, նշանակում է սոված չլինել. Անտառը թագավորից հարուստ է։ Անտառը ոչ միայն գայլին, այլ նաև մարդուն է կուշտ կերակրում։» Կարելի է առանձնացնել տնտեսական նպատակներով անտառի օգտագործման հետևյալ հիմնական ուղղությունները։

  • Սննդի աղբյուր (սնկեր, հատապտուղներ, գազաններ, թռչուններ, մեղր),
  • Էներգիայի աղբյուր (փայտ),
  • Արտադրության հումք (թղթի արտադրություն),
  • Բնական գործընթացների կագավորիչ (անտառատնկումներ քամահարությունից հողը պաշտպանելու համար)

Այսօր անտառատնկումների ծավալը երբեմն մի քանի անգամ գերազանցում է նրա վերականգնման բնական ծավալից։

Անտառն մեծ սանիտարահիգիենիկ և բուժիչ նշանակություն ունի։ Բնական անտառների օդում կա ավելի քան 300 անուն տարատեսակ քիմիական միացությունների։ Անտառներն ակտիվորեն վերափոխում են մթնոլորտային աղտոտվածությունները, հատկապես գազանմանները։ Առավել թթվայնացնող ունակություններն ունեն փշատերև անտառները (գիհի, եղևնի, սոճի), ինչպես նաև կեչու և լորենու որոշ տեսակներ։ Անտառն ակտիվորեն կլանում է արտադրական աղտոտվածությունները, հատկապես փոշին ու ածխաջրածինները։ Անտառը (հատկապես փշատերև) արտադրում է ֆիտոնցիդներ՝ բակտերիցիդ (մանրեասպան) հատկություններով օժտված նյութեր։ Ֆիտոնցիդները սպանում են ախտածին մանրեները։ Որոշակի չափաբաժիններով դրանք բարերար ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա, ուժեղացնում են աղեստամոքսային տրակտի շարժողական և արտադրողական ֆունկցիան, նպաստում են նյութափոխանակության լավացմանը և խթանում են սրտի աշխատանքը։ Դրանցից շատերը ինֆեկցիոն հիվանդության հարուցիչների թշնամիներն են, բայց եթե քիչ են։ Բարդու բողբոջների, անտոնովյան խնձորների, էվկալիպտի ֆիտոնցիդները ոչնչացնող ազդեցություն ունեն գրիպի վիրուսի վրա։ Սենյակ բերված եղևնիի ճյուղը տաս անգամ քչացնում է մանրեների քանակությունն օդում, հատկապես կապույտ հազի և դիֆտերիայի։ Կաղնու տերևները ոչնչացնում են որովայնային տիֆի և դիզինտերիայի բակտերիաները։

Ստատիստիկա


Օնլայն ընդհանուր: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Կայքի ժամը