Բնական միջավայրի մարդածին աղտոտումը

Երկիր մոլորակի աշխարհագրական թաղանթը և, մասնավորապես, կենսոլորտը, ինչպես հայտնի է մեզ, միակ նպաստավոր միջավայրն է, որտեղ ծագել և զարգանում է մարդկությունը։ Բայց հենց մարդկությունն է, որ իր գործունեու­թյամբ խախտում է այդ հավասարակշռությունը, աղտոտում է միջավայրը, դարձ­նում պակաս նպաստավոր, իսկ աոանձին դեպքերում էլ՝ աննպաստ և ուղղակիո­րեն մարդկանց կյանքի համար վտանգավոր։

Աղտոտում է կոչվում բնական միջավայրի այնպիսի փոփոխությունը, որը հանգեցնում է երկրահամակարգի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը և կենդանի օրգանիզմների, այդ թվում՝ մարդկանց գոյության պայմանների վատթարացմանը։

Բնական միջավայրի աղտոտումը կարող է լինել ինչպես բնածին, այնպես էլ մարդածին: Բնական միջավայրի ներկայիս վատթարացման գլխավոր և առա­վել վտանգավոր պատճառը մարդածին աղտոտումն է և կապված է մարդու ար­տադրական գործունեության բացասական հետևանքների հետ։

Բնական միջավայրի մարդածին աղտոտման աղբյուրները և դրանց հետ էլ կապված աղտոտման տեսակները բազմազան են։

Տարբերում են աղտոտման 3 տեսակ՝ ֆիզիկական, քիմիական և կենսա­բանական, թեև դրանք հաճախ միասնական ձևով են հանդես գալիս։

Ֆիզիկական է կոչվում այն աղտոտումը, որի հետևանքով փոփոխվում են միջավայրի ֆիզիկական ցուցանիշները, օրինակ` ջերմությունը, խոնավությունը, լուսավորվածությունը, աղմուկի մակարդակը, ռադիոակտիվ ճառագայթումը, էլեկտրամագնիսականությունը։

Քիմիական աղտոտման դեպքում տեղի է ունենում միջավայրի քիմիական հատկանիշների փոփոխություն: Միջավայր են թափանցում այնպիսի քիմիական նյութեր, որոնք չեն «մարսվում» բնության կողմից և մյուս նյութերի հետ քիմիա­կան ռեակցիայի մեջ մտնելով՝ միջավայրը վտանգավոր են դարձնում կենդանի օրգանիզմների համար։

Կենսաբանական աղտոտում կոչվում են բնական միջավայրի այն փոփոխությունները, երբ միջավայր են թափանցում և բազմանում մարդու համար ոչ ցանկալի կենդանի օրգանիզմներում: Օրգանիզմները կարող են մարդու առողջու­թյան համար ուղղակի վտանգ ծառայել կամ էլ փոխել կենսահամակեցությունների զարգացման ընթացքը անբարենպաստ ուղղությամբ և ի վերջո հանգեցնել բնական պայմանների ընդհանուր վատթարացման։ Բնական միջավայրի ֆիզիկական աղտոտման հետևանքները անզեն աչքի հա­մար մեծ մասամբ տեսանելի են և հաղթահարելի։

Բնական միջավայրը ավելի բարդ և միանգամից դժվար նկատելի վտփոխություններ է կրում քիմիական ու կենսաբանական աղտոտման ժամանակ։ Դրա հետևանքների վերացումը ավելի դժվարին բնապահպանական խնդիր է։

Բնական միջավայրն աղտոտող նյութերը։ Բնական միջավայրն աղտոտող նյութերը հաշվվում են և իրենց բնույթով ու ծագմամբ շատ բազ­մազան են։ Բազմազան է նաև դրանց բացասական ազդեցությունը մարդու օր­գանիզմի վրա։

Բնական միջավայրի աղտոտում թույլ չտալու և աղտոտված միջավայրը   մաքրելու համար անհրաժեշտ է ծանոթ լինել դրանցից գոնե գլխավորներին։

Ինչպես աղտոտման տեսակները, որի մասին ասվեց վերևում, այնպես էլ աղտոտող նյութերը ըստ ծագման բաժանվում են երկու խմբի՝ բնական և արհեստական։

Բնական ծագման աղտոտող նյութերը տարածվում են հրաբխային գոր­ծունեության, հողի և լեռնապարների լվացման ու տեղատարման, անտառային հրդեհների, ծովի ալեկոծության ու ալեբախության, բույսերի ու մանրէների քայ­քայման և այլ, բնական երևույթների հետևանքով։

Արհեստական ծագման (մարդածին) նյութերը գոյանում են հանածո վառե­լիքի, արդյունաբերական ու կենցաղային թափոնների ցրման-տարածման, ինչ­պես նաև այրման հետևանքով։ Մեծ չափով այդպիսի նյութեր են առաջանում ներ­քին այրման շարժիչներում, ջերմաէլեկտրակայաններում, հնոցներում ու արդյու­նաբերական վառարաններում էներգակիրների այրումից, դրանց կենցաղային նպատակներով օգտագործելիս։

Մարդածին աղտոտող նյութերում մեծ բաժին ունեն քիմիական արդյունաբերության ու ատոմային էներգետիկայի թափոնները, ատոմային զենքի վարձարկումների հետևանքով գոյացած նյութերը։

Ըստ բնական միջավայրի վրա ունեցած ազդեցության աղտոտող նյութերը բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ֆիզիկական և քիմիական:

Ստատիստիկա


Օնլայն ընդհանուր: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Կայքի ժամը